211652_close_icon
views-count1435 դիտում article-date 16:21 02-05-2019

Կառավարությունն ու ԱԺ-ն կքննարկեն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը ներկայացրել են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Փաթեթով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: «Բովանդակային առումով համաձայն լինելով սրա հետ` կարծում ենք, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով»,- ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն նկատեց, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է: «Բայց չափանիշները պետք շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում, ասենք, ծննդյան օրվա առիթով գառ է մորթել, քրեական գործ հարուցենք», - ասաց վարչապետը: Այս և համանման դիտողությունները հաշվի առնելով կառավարության անդամները եկան եզրակացության, որ նախագծում պետք է հստակություն մտնի։ Այդ նկատի ունենալով, նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց նախագծի շուրջ քննարկում սկսել նախագծի հեղինակ ԱԺ պատգամավորների հետ և համատեղ նոր նախագիծ ստեղծել:

Նմանատիպ նյութեր