211652_close_icon
views-count3006 դիտում article-date 13:12 02-05-2019

Մեսին իր գոլերի քանակը «Բարսելոնայում» հասցրեց 600-ի. ուղիղ 14 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դուբլի հեղինակ դարձավ: Դրանք արգենտինացու 599-րդ և 600-րդ գոլերն էին կատալոնական թիմի կազմում: Ուշագրավ է, որ առաջին գոլը Մեսին խփել էր 2005 թվականին՝ «Ալբասետեին» և դա տեղի էր ունեցել նույնպես մայիսի 1-ին: Այն ժամանակ 88-րդ րոպեին 17-ամյա Մեսին փոխարինեց Էտօ’Օ-ին, իսկ 3 րոպե անց Ռոնալդինյոյի հրաշք փոխանցումից հետո ոչ պակաս հրաշալի գոլ խփեց: 600 գոլից 491-ը Մեսին խփել է ձախ ոտքով, 85-ը՝ աջ, 22-ը՝ գլխով, 1-ը՝ կրծքավանդակով, 1-ը՝ ձեռքով («Էսպանյոլին, 2007 թվականին):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր