211652_close_icon
views-count1301 դիտում article-date 12:32 02-05-2019

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ Հակոբ Արշակյանը շրջել է ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկություններն ու ձեռքբերումները։ «Workfront»-ի տաղավարի պատասխանատուն, ներկայացնելով իրենց ապրանքանիշը, նշել է, որ ստեղծել են աշխատանքի կառավարման մի մոդել, որը մեծ ընկերություններն օգտագործում են աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ «Team viewer»-ը ներկայանում էր խաղ վիկտորինայի միջոցով, որին մասնակից դարձավ նաև նախարարը։ «Yerevan Testing Days» եռօրյա կոնֆերանսը, որին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, 30-ից ավելի արտասահմանյան հայտնի մասնագետներ ու խոսնակներ, եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Իր ելույթում նախարարն անդրադարձել է նման միջոցառումների անցկացման կարևորությանը։ Նա նշել է, որ աշխարհի հետ համահունչ շարժվելու համար շատ կարևոր է համագործակցությունը միջազգային տարբեր ընկերությունների հետ, որի առանցքային կետերից մեկն այն է, թե ի՞նչ ստանդարտներով ենք մենք շարժվում և ինչպե՞ս ենք խոսում մյուսների հետ։ Նախարարն ընդգծել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նույն խնդիրներով զբաղվող ընկերությունների հանդիպումները նույն խնդրի լուծման շուրջ, ինչը թույլ կտա առաջ գնալ և զարգացնել Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր։ Անդրադառնալով Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր բացելուն՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ որևէ ընկերության մուտքը Հայաստան պետք է ողջունելի լինի։ «Հայաստանում պետք է լինեն տասնյակ-հարյուրավոր ընկերություններ, և հազարավոր ստարտափներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան»,- ասել է նախարարը։ Նախարարը անդրադարձել է նաև տեխնոլոգիական կրթությանը, ընդգծել, որ ուսումնական հաստատություններում քիչ է զգացվում տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչի անհրաժեշտությունը կա և շատ կարևոր է։ «Yerevan Testing Days»-ի կոնֆերանսն ավարտվել է մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր