211652_close_icon
views-count2341 դիտում article-date 11:55 02-05-2019

Կառավարությունը ԱԻՆ-ին 79,6 մլն դրամ հատկացրեց 104 հրշեջների աշխատավարձը վճարելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 79 574.8 հազար դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը իրականացնելու և պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարման նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դադարեցվել է ԱԻՆ կազմում գործող «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության գործունեությունը` տեսչական վերահսկողության գործառույթը վերապահելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով՝ «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության թվով 104 քաղաքացիական ծառայողները գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում: Անհրաժեշտություն է ծագել վերոնշյալ քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը, պարգևատրումը և պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարումը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 79 574.8 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր