211652_close_icon
views-count21757 դիտում article-date 10:04 02-05-2019

Սանավիացիայի ուղղաթիռով Երևան տեղափոխված հիվանդը մահացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխել Վանաձորի ծերատան բնակիչ 68-ամյա Սամվել Ստեփանյանին: Տեղեկություններկ համաձայն` Ստեփանյանը բժշկական կենտրոնում մահացել է։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեպքի վերաբերյալ հակասական տեղեկություններ ստացավ: Մասնավորապես, նշում են, որ 68-ամյա քաղաքացին իրականում մահացել է ոչ թե հիվանդանոցում, այլ ուղղաթիռի մեջ՝ ճանապարհին։ Բանն այն է, որ այդ ուղղաթիռներն իրականում հարմարեցված չեն բժշկական ծառայություններ մատուցելու համար, և այդ մասին բարձրաձայնել են տարբեր մասնագետներ։ Այսինքն՝ ուղղաթիռում չեն կարող ռեանիմացիոն գործողություններ լիարժեք կատարել, որի արդյունքում էլ մահ է արձանագրվել։ Իսկ մյուս վարկածի համաձայն էլ, նրան չեն կարողացել փրկել հիվանդանոցում, սակայն այս դեպքում էլ պատճառն այն է, որ ուղղաթիռի մեջ անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողացել ամբողջ ծավալով կատարել: Ստացվում է, որ ուղղաթիռով նրա տեղափոխումը չկարողացավ փրկել այդ մարդու կյանքը: Հավելենք, նաև, որ նրան ուղղաթիռով Երևան տեղափոխելու հարցը ևս վիճելի է եղել: Եվ համեմատության համար նշենք, որ, օրինակ, Պաշտպանության նախարարության ուղղաթիռները հարմարեցված են, բժիշկները կարող են ազատ տեղաշարժվել, անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացբել ։ Իսկ այս դեպքում այդպես չէ, ինչի հետևանքն էլ արձանագրված մահն է։ Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ թե՛ «Աստղիկ» ԲԿ-ից, թե՛ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, սակայն անարդյունք. վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցից էլ ասացին, որ ոչ աշխատանքային օր է, և մեր հարցին չեն կարող պատասխանել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր