211652_close_icon
views-count1827 դիտում article-date 20:22 01-05-2019

82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին վիրահատվել է

Իտալիայի նախկին վարչապետ, 82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին վիրահատվել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը: Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են ապրիլի 29-ի երեկոյան: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրա մոտ բարակ աղու անանցանելիություն է առկա: Բժիշկների խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել, հիվանդի վիճակը լավ է, և նրան դուրս կգրեն մի քանի օրից: Աղբյուրը հիշեցնում է, որ 2 տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն էր տարել:

Նմանատիպ նյութեր