211652_close_icon
views-count52484 դիտում article-date 18:16 01-05-2019

Արարատի մարզի Նարեկ համայնքում մեծ շուքով օծվեց կերտված հուշաքարը, որը խորհրդանշում է պահապան խաչն ու մեծն Նարեկացու խոսքը. ներկա էր գյուղի հիմնադիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, Արարատի մարզի Նարեկ համայնքում մեծ շուքով ու ոգևորությամբ գյուղաբնակներն ու ժամանած հյուրերը մասնակցեցին գյուղի խորհրդանիշ համարվող հուշաքարի բացմանը, որ տեղի ունեցավ եկեղեցական ծիսակարգով՝ եկեղեցականի կողմից օծվելուց հետո։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշաքարը կերտված է Գրիգոր Նարեկացու գրքի տեսքով և հանդիսանում է Նարեկ գյուղի խորհրդանիշը։ Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Ատոմյանը, Ռուստամ Բաքոյանը, ինչպես նաև Նարեկ համայնքի հիմնադիր, հանրապետությունում ճանաչված ու սիրված անձ Սամվել Գալստյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև հարևան Քաղցրաշեն համայնքի բնակիչները, ովքեր երկար տաիներ իրար թև ու թիկունք՝ ապրել են կողք-կողքի և բազմաթիվ կապերով կապված են եղել միմյանց հետ։ Ներկա գտնվողներն իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում գաղափարի հեղինակին՝ Նարեկ գյուղի բնակիչ Արսեն Մովսիսյանին, ու նրա ընկերներին, ովքեր հանձն առած գործը պատվով հասցրեցին ավարտին։ Հուզիչ էր նաև Իջևանից ժամանած հյուրի խոսքը և հիմնադիր Ս. Գալստյանի խոսքը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 385+
385+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր