211652_close_icon
views-count1221 դիտում article-date 15:58 01-05-2019

Փարիզում բախումներ են սկսվել ոստիկանության և մայիսմեկյան ակցիայի մասնակիցների միջև

Փարիզի կենտրոնում ոստիկանության ծառայողների և մայիսմեկյան բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումներ են սկսվել։ Այդ մասին հայտում է Interfax գործակալությունը։ Նշվում է, որ առաջին անկարգությունները նկատվել են Մոնպարնասի բուլվարում, որը շատ մոտ է գտնվում հանրահայտ «Ռոտոնդա» սրճարանին։ Ցուցարարները սկսել են իրավապահների վրա քարեր նետել, ինչին ի պատասխան՝ վերջիններս մոտոցել են ցուցարարներին և պարտադրել նահանջել։

Նմանատիպ նյութեր