211652_close_icon
views-count2310 դիտում article-date 15:45 01-05-2019

Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան՝ Ռուսաստանի պահանջով

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մուստֆա Նայեմին ՌԴ-ի պահանջով թույլ չեն տվել ապրիլի 30-ին այցելել Հայաստան։ Այդ մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում, փոխանցում է Unian.net կայքը։ «Անձնագրային վերահսկման կետում սովորական անձնագիրս եմ ներկայացրել, քանի որ ճանապարհորդությունը աշխատանքային չէր, իսկ դիվանագիտական անձնագիրս չեմ շահագործում։ Երկարատև ստուգումից հետո սպաները հայտնեցին, որ տվյալներիբազայում կա «ելքի արգելք» նշումը։ Պարզաբանելու իմ խնդրանքին ասացին, որ անհայտ է. «Պարզապես անցանկալի անձ»։ Որոշ ժամանակ անց Նայեմին են մոտեցել ևս երկու աշխատակից՝ միգրացիան ծառայությունից և պարզաբանել որ արգելքը ոչ թե Հայաստանի կողմից է, այլ «երրորդ կողմի պահանջով»։ «Ես այլ՝ երրորդ երկիր չգիտեմ։ Իսկ ավելի ուշ պարզվեց, որ ճիշտ էի՝ Հայաստանում արդեն նման դեպքեր պատահել էին մեր քաղաքացիների հետ։ Արգելքները դրվում են Ռուսաստանի Դաշնության պահանջով»-գրել է պատգամավորը՝ հավելելով, որ «րկարատև պարզաբանումներից հետո, այնդուհանդերձ, թույլ են տվել իրեն մուտք գործել Հայաստանի տարածք, ի դեպ՝ «մեկանգամյա» նշումով։

Նմանատիպ նյութեր