211652_close_icon
views-count1647 դիտում article-date 15:06 01-05-2019

Արցախի պատվիրակության անդամներն Արգենտինայի խորհրդարանում ներկայացրել են արցախյան հարցը

Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը Արգենտինայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի նախկին քաղաքապետ, Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները: Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին ու կայունության հաստատման հեռանկարներին: Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի նախկին արտաքին գործերի նախարար, ազդեցիկ «Արդարության կուսակցության» նախագահ, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր տնտեսական գոտու (Mercosur) խորհրդի անդամ Խորխե Թայանայի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։ Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր