211652_close_icon
views-count1094 դիտում article-date 11:25 01-05-2019

Փաշինյանի ազգական Մամիկոն Հովհաննիսյանն անձամբ է կեղծել դիպլոմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ»-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնի է, վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել): Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ Մ. Հովհաննիսյանին այդ դիպլոմը ոչ թե որևէ բուհ է տվել, այլ ինքն է անձամբ սարքել այն՝ կեղծելով ու ներկայացնելով ՊՈԱԿ-ին աշխատանքի ընդունվելու համար: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր