211652_close_icon
views-count1361 դիտում article-date 10:50 01-05-2019

Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատարանի դատավորը ԲԴԽ-ի դեմ հայց է ներկայացրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավա­սության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դա­տական խորհրդի: «Ժողովուրդ» օրա­թերթին հայտնի դարձավ, որ դատավոր Ղուկասյանը պահանջում է ստիպել ԲԴԽ-ին բարենպաստ վարչական ակտ ընդունել, այն է՝ Ադրինե Ղուկասյանի թեկնածությունն առաջարկել հանրապետության նախագահին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարա­նի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Մեզ հայտնի դար­ձավ, որ նրան ցանկանում են տեղափո­խել Շիրակի մարզի ընդհանուր իրա­վասության դատարան, սակայն նա չի համաձայնում և դիմել է այդ քայլին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր