211652_close_icon
views-count3559 դիտում article-date 10:18 01-05-2019

ԲՀԿ-ում իրավիճակը լարված է. իշխանությունների նպատակն է «չեզոքացնել» Ծառուկյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում իրավիճակը լարված է: Վերջին օրերին ակտիվացել են այն տեղեկությունները, որ իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դրա վառ վկայությունը նաև ՔՈ կուսակցության անակնկալ դիմումն է դատախազին՝ ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար Գ. Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ում տեղյակ են, որ ՔՊ-ում ևս բողոքի ալիք է բարձրանում Գագիկ Ծառուկյանի` «գործարար» լինելու հանգամանքի հետ կապված, և այն շատ ակտիվ քննարկվել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության վերջին նիստում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չկա, ուստի ինքը զերծ կմնա որևէ բան մեկնաբանելուց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր