211652_close_icon
views-count2669 դիտում article-date 23:22 30-04-2019

Իշխանափոխությունից հետո արդարադատության ոլորտում ոչինչ չի փոխվել, չկա ճանապարհային քարտեզ, համակարգը նույնն է, իսկ չճնշելը դեռ ոչինչ չի նշանակում. Երվանդ Վարոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո արդարադատության ոլորտում, մեկ բառով ասած, ոչինչ չի փոխվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/30/ervand-varosyan/2987351?fbclid=IwAR3OHTmMLW2Gy-crws7XuWr36mumOru3KpJuxI6qcMdSzDpx5npPYPoR7zk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով արդարադատության համակարգում սպասվող փոփոխություններին ու սպասումներին: [b]-Պարոն Վարոսյան, տարբեր միջոցառումներով նշվում է ՀՀ-ում իշխանափոխության մեկ ամյակը, և մեկ տարի առաջ արդարադատության ոլորտի տարբեր մասնագետներ, փաստաբաններ, հույս էին հայտնում նաև արդարադատության ոլորտում փոփոխությունների և հեղափոխության մասին: Ի՞նչ ունենք այսօր:[/b] -Մեկ բառով՝ ոչինչ չունենք, իսկ մի քիչ ավելի երկար բացատրեմ, թե ինչու. քայլեր չեն ձեռնարկվել, որ ոլորտում փոփոխություններ լինեն: Դատաիրավական համակարգն իրենից ներկայացնում է օրենքներ, որոնք կարգավորում են այդ համակարգը, դրանք նույն մարմիններն են, որոնք առկա են այդ համակարգում, և դրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր որոշումներ են կայացնում: Այս առումով որևէ օրենսդրական փոփոխություն չկա, չկան նաև այլ ոլորտներում հեղափոխական փոփոխություններ: Դատական համակարգի տեսակետից նույն Բարձրագույն խորհուրդն է, որը թանկարժեք ֆուրշետներ է կազմակերպում և շարունակում է նույն մեթոդներով ղեկավարել նույն դատական համակարգը, դատավորներն էլ նույն մարդիկ են: -[b]Մեկ տարին բավարա՞ր էր այդ փոփոխությունները կատարելու համար:[/b] -Ոչ, մեկ տարին խիստ բավարար չէր, սակայն մեկ տարին բավարար էր, որ մենք տեսնեինք ճանապարհային քարտեզը, որպեսզի մեզ համար տեսանելի լիներ, թե 5-10 տարի անց ինչ է լինելու: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/30/ervand-varosyan/2987351?fbclid=IwAR3OHTmMLW2Gy-crws7XuWr36mumOru3KpJuxI6qcMdSzDpx5npPYPoR7zk]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր