211652_close_icon
views-count6652 դիտում article-date 21:30 30-04-2019

Մեդվեդևը լուսանկարել է Արարատը. Shantnews.am

[url=https://www.shantnews.am/news/view/358674.html]Shantnews.am[/url]-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը միասին լուսանկարվել են Արարատի ֆոնին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին սեփական տեսախցիկով լուսանկարել է Արարատը: Եվրասիական միջկառվարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում:

Նմանատիպ նյութեր