211652_close_icon
views-count2136 դիտում article-date 18:54 30-04-2019

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մի շարք հարցեր է քննարկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 30-ին հանդիպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, բնագավառի հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Նա իր խոսքում շեշտադրել է, որ ՀՀ գործընկերները կարող են աջակցել Արցախին մարդու իրավունքների հիմնախնդիրների միջազգայնացման, միջազգային կազմակերպությունների ներգրավվածության, ինչպես նաև տեղի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման հարցում: Բարձր գնահատելով ՀՀ կողմից մինչ այժմ կատարված քայլերը՝ Պաշտպանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն այդ ուղղությամբ: Ա.Բեգլարյանն ընդգծել է նաև, որ Արցախի Հանրապետության չճանաչվածության ու Ադրբեջանի հայատյացության քաղաքականության պատճառով բազմաթիվ իրավունքներ զանգվածայնորեն ու շարունակաբար խախտվում են: Նա նշել է, որ ի հեճուկս մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին՝ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի միջազգային ընդգրկվածության վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր