211652_close_icon
views-count1388 դիտում article-date 21:42 30-04-2019

Ունենք բոլոր նախադրյալները լավ բերք ստանալու համար. ԱՀ պետնախարարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

րցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, շրջվարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում հակահրդեհային և հակակարկտային կանխարգելիչ միջոցառումների անվտանգ կազմակերպման հարցերը: Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Վերջինս ներկայացրել է գարնանացանի ընթացքի վերաբերյալ ցուցանիշներ, նշել, որ պահանջված սերմերի տրամադրումը գտնվում է ավարտման փուլում և ուշացումներ չեն նախատեսվում: Խոսելով հակահրդեհային և հակակարկտային պաշտպանության մասին՝ Ժ. Միրզոյանը մասնավորապես նշել է. «Գործընթացը իրականացվում է երկու եղանակով՝ քիմիական և մեխանիկական: ՄԻնչև մայիսի 6-ը նախատեսվում է ավարտին հասցնել քիմիական եղանակով պայքարը, իսկ մեխանիկականը՝ կախված եղանակային պայմաններից՝ նախատեսում ենք ավարտել մինչև հունիսի սկիզբ»: Գ. Մարտիրոսյանը լրացուցիչ պարզաբանումներ ստանալաով վարչակազմերի ղեկավարներից նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույնի հասցվի ցանքատարածություններում հրդեհների պատճառով բերքի կորուստը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ միջոցներ: «Այս տարի ունենք գոհացնող նախադրյալներ բոլոր մշակաբույսերից լավ բերք ստանալու համար: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործենք հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար մեր ամբողջ հնարավորությունները՝ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը: Խորհրդակցությանը արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է կատարված և նախատեսվող աշխատանքների մասին մանրամասներ: Հանդիպման ավարտին պետնախարարը հորդորել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ տեղերում բացատրական աշխատանքներ տանել դրանց ճիշտ և անվտանգ օգտագործման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: -- [b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր