211652_close_icon
views-count1458 դիտում article-date 16:53 30-04-2019

Մաուրիսիո Պոչետինո. Առանց Մեսիի ՉԼ-ում բոլորի շանսերը հավասար կլինեին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գնահատել է Չեմպիոնների լիգայում մնացած չորս թիմերի հաղթելու հնարավորությունները: «Ֆավորիտ չկա, եթե դատենք նրանով, ինչ տեսանք քառորդ եզրափակիչներում: Եվ այնուամենայնիվ ֆավորիտը այն թիմն է, որն իր կազմում ունի Մեսի: Եվ դա «Բարսելոնան» է: Եթե Մեսին չլիներ, ապա կիսաեզրափակիչ փուլի բոլոր թիմերի շանսերը կլինեին 25%-ական», ասել է Պոչետինոն: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Տոտենհեմը» կխաղա «Այաքսի» հետ, իսկ «Բարսելոնան»՝ «Լիվերպուլի»:

Նմանատիպ նյութեր