3493 դիտում
21:54 30-04-2019
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է, բազմաթիվ այլ մրցույթների դափնեկիր և որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում կհնչեն Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, ինչպես նաև՝ Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատ» բալետի նախերգանքը, «Ծովային պատկերներ» և «Բազեի թռիչքը» ստեղծագործությունները՝ գրված ջութակի և նվագախմբի համար։
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից։
Հիշեցնենք, որ 2018 թվականին փառատոնի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը մեկ ամիս շարունակ գրեթե ամեն օր կատարողական մեծ վարպետությամբ եվրոպացի հանդիսատեսի առջև հանդես եկավ չկրկնվող երկացանկով և բազմաթիվ մենակատարների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
5077 դիտում
22:54 16-11-2018
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում
2813 դիտում
21:52 09-09-2019
Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
Այս բաժնից
766 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
547 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան