211652_close_icon
views-count2262 դիտում article-date 14:27 30-04-2019

Նեյմարին սպառնում է 8 խաղով որակազրկում, Մբապեին՝ 4 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մայիսի 1-ին որոշում է կայացնելու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի վերաբերյալ: Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչում, «Ռենի» հետ խաղում (2:2, 5:6՝ 11մ.) Մբապեն դաշտից հեռացվել էր մրցակցի դեմ կոպիտ խաղալու համար: Համաձայն Ֆեդերացիայի կանոնակարգի, Մբապեին կարող են որակազրկել 3:4 խաղով: «Մոնպելյեյի» հետ այսօրվա հանդիպումը նա միանշանակ բաց է թողնելու: Բացի այդ, կարգապահական կոմիտեն քննարկելու է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասնակցությամբ միջադեպը, երբ «Ռենի» հետ խաղից հետո նա հարվածել էր երկրպագուի դեմքին՝ ի պատասխան փարիզցիների հասցեին վիրավորական արտահայտությունների: Բրազիլացուն սպառնում է մինչև 8 խաղ որակազրկում: Սակայն Նեյմարը իրավունք ունի մասնակցել այսօր «Մոնպելյեի» հետ խաղին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր