211652_close_icon
views-count1011 դիտում article-date 17:10 30-04-2019

Էրեբունու ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը

Փետրվարի 18-ին 69-ամյա մի ուսուցչուհի հաղորդում էր տվել, որ փետրվարի 1-ից մինչև փետրվարի 14-ը իր ծանոթներ Անին, Լևոնն ու նրա եղբայրը հյուրընկալվել են իր բնակարանում, և այդ ընթացքում նրանցից մեկը հյուրասենյակից գողացել է իր ոսկյա զարդերը: Ձեռնարկվել են միջոցառումներ Անիի, Լևոնի ու նրա եղբոր ինքնությունները պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 29-ին Անին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր