211652_close_icon
views-count1174 դիտում article-date 12:59 30-04-2019

Յուրգեն Կլոպ. «Կամպ Նոուն»՝ ընդամենը ստադիոն է, ոչ թե ֆուտբոլի տաճար

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսեզրափակիչում «Բարսելոնայ» հետ դիմակայությանը: ««Կամպ Նոուն՝ դա ընդամենը ստադիոն և ընդ որում, բավական մեծ: Բայց դա ֆուտբոլի տաճար չէ: Այո, «Լիոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» այստեղ ջախջախվեցին: Այնպես ստացվեց, որ նրանց անհաջող շրջանները հենց այս հանդիպումներին եկան: Հիմա եկել է մեր հերթը՝ «Բարսայի» հետ խաղալ նրա հարկի տակ: Հուսով եմ, որ լավ կխաղանք: Երբ «Բարսայի» հետ ես խաղում, ապա, իհարկե, դու ֆավորիտ չես: Դա բոլոր երկրպագուների համար ֆանտաստիկ հանդիպում է լինելու», ասել է Կլոպը: «Բարսելոնա»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 1-ին:

Նմանատիպ նյութեր