1013 դիտում
11:09 30-04-2019
Երաշխավորվել են վերապատրաստող 7 կազմակերպություն. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից:
Հրամանի համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստաղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնք բոլորը հաղթահարել են մրցութային շեմը և ստացել վերապատրաստում իրականացնելու իրավունք. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ, «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ:
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
13:59 25-06-2021
Ուսուցիչն ազատ է վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հարցում. ԿԳՄՍՆ
2163 դիտում
17:14 19-02-2016
Արմեն Աշոտյանի հրամանով երաշխավորվել է վեց կազմակերպություն
1233 դիտում
17:01 21-02-2016
Երաշխավորվել է վեց կազմակերպություն
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան