211652_close_icon
views-count2529 դիտում article-date 23:49 29-04-2019

«ՋՈՒՂԱ» ալբոմը մեր բողոքի ձայնն է մշակութային ցեղասպանության դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

««Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության դեմ մեր բողոքի ձայնն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած ալբոմում ներառված են կազմակերպության ֆոնդերում պահվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական տեղեկություններ», - «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում կայացածշնորհանդեսի ժամանակ ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նրա խոսքով խմբագրակազմի մեծ նվիրումի շնորհիվ հրատարակված ալբոմը թույլ է տալիս ծանոթանալ ամբողջ փաստագրական նյութերին, իսկ խտասկավառակը՝ տեսնել ողջ բարբարոսությունը: Նշենք, որ ալբոմին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացմանմասին պատմող`«21-րդ դարի վանդալները» եռալեզու /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ վավերագրական ֆիլմի խտասկավառակը: Ալբոմի համահեղինակներից Աշոտ Մովսեսյանը Արամ Վրույրի լուսանկարներին առնչվել է աշխատանքի ընթացքում: ՊՈԱԿ-ի լուսանկարիչը որոշել է՝ դրանք պետք է հանրահռչակել: «Իմ երեխաները, թոռները պետք է ծանոթ լինեն մեր ժառանգության այս հատվածին, իմանան՝ թե ինչպես են դրանք ոչնչացվել», - ասել է Ա. Մովսեսյանը: Ալբոմի համահեղինակ Արշակ Բանուչյանի խոսքով իսկզբանե Ա. Մովսեսյանի մտահղացումը եղել էր Անի-Ջուղա: «Աշխարհին պետք է ցույց տալ, թե ինչ սպանդի է ենթարկվում հայկական ժառանգությունը Թուրքիայում, Ադրբեջանում: Ջուղայի մշակութային ցեղասպանությունից ընդամենը 25 խաչքար է փրկվել, դրանց մի մասը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», - իր խոսքում ասել է Արշակ Բանուչյանը: Շնորհանդեսի ավարտին՝ ժողովածուի առաջին օրինակները ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը հանձնել է խմբագրական աշխատակազմին, նաև՝ հյուրերին: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր