211652_close_icon
views-count1022 դիտում article-date 21:24 29-04-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» (Կլոր սեղան) վերլուծական-հետազոտական կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը, որն ընթացավ «Չեթըմ Հաուսի» կանոններով: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, որի համատեքստում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը։

Նմանատիպ նյութեր