211652_close_icon
views-count864 դիտում article-date 22:12 29-04-2019

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցել է ՌԴ առևտրային ներկայացուցչությունում կայացած խորագրով համաժողովին

Ապրիլի 26-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՌԴ առևտրային ներկայացուցչությունում կայացած «Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև արտաքին տնտեսական կապեր» խորագրով համաժողովին։ Որպես Եվրասիական տնտեսական միության նախագահող երկրի ներկայացուցիչ՝ ՀՀ դեսպանն իր բացման խոսքում հանգամանալից ներկայացրեց Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում ԵԱՏՄ առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները: Ելույթներով հանդես եկան նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության, առևտրատնտեսական պալատների ներկայացուցիչներ, բազմաթիվ չեխ գործարարներ:

Նմանատիպ նյութեր