211652_close_icon
views-count815 դիտում article-date 19:36 29-04-2019

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում ապրիլի 30-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 30-ին ժամը 11.00-ից 20.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Սաթյան, Բակունց, Մամիկոնյան, Խորենացի, Սյունիք և Անկախություն փողոցների, Արևշատ, Վանքի Տափ, Արեգունի, Սալքար և 6-րդ թաղամասերի, 5-րդ թաղամասի 1-8 շենքերի, Յոլյան նրբանցքների, ինչպես նաև Հարզիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Քարաշեն, Հարթաշեն, Իշխանասար, Հացավան, Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր գյուղերի, Տաթևեր ճոպանուղու և հարակից զորամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b] 29.04.2019թ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր