211652_close_icon
views-count1125 դիտում article-date 20:00 29-04-2019

Մաշտոցի ոստիկանները 3 տարի առաջ կատարված կողոպուտ են բացահայտել

Ապրիլի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ 2016 թ. գարնանը Հաղթանակ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում քաշել-պոկելով` վարորդի պարանոցից և ձեռքի մատից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա, մատանի ու դիմել փախուստի՝ պատճառելով 490.000 դրամի վնաս: Տուժողից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր