1389 դիտում
20:00 29-04-2019
Մաշտոցի ոստիկանները 3 տարի առաջ կատարված կողոպուտ են բացահայտել
Ապրիլի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ 2016 թ. գարնանը Հաղթանակ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում քաշել-պոկելով` վարորդի պարանոցից և ձեռքի մատից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա, մատանի ու դիմել փախուստի՝ պատճառելով 490.000 դրամի վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2216 դիտում
20:38 06-05-2019
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները երեք տարի առաջ կատարված կողոպուտ են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5022 դիտում
20:45 18-02-2019
Արարատի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3323 դիտում
23:20 28-02-2017
Կողոպուտ Մոսկվայում՝ 10 տարի առաջ. Կապանի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին
Այս բաժնից
478 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1270 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
751 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր