211652_close_icon
views-count871 դիտում article-date 18:09 29-04-2019

Հանձնել է ազատամարտիկ ամուսնու զենք-զինամթերքը

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 28-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ զոքանչը տան նկուղից գտել է ազատամարտիկ ամուսնու զենքը և ցանկանում է հանձնել: Մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին 60-ամյա կինը հայտնել է, որ բնակարանի նկուղում հայտնաբերել է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ, ինքնաձիգի պենալ և 4 պահունակ, որոնք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից ամուսնուն (մահացել է 1994թ.): Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր