211652_close_icon
views-count978 դիտում article-date 16:59 29-04-2019

Ինդոնեզիայի նախագահը որոշել է մայրաքաղաքը տեղափոխել Ճավա կղզուց

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից մեկ այլ քաղաք տեղափոխելու իր մտադրության մասին: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Նշվում է, որ նախագահը հայտարարությունն արել է ապրիլի 29-ին կառավարության խորհրդակցությանը իր ելույթի ժամանակ։ «Ջակարտան, հավանաբար, չի կարողանա միաժամանակ գլուխ հանել երկու կարևորագույն խնդրից՝ լինել ֆինանսական ու քաղաքական կենտրոն»,-ասել է Վիդոդոն։ Հավելել է, որ 3 պետություն դա արդեն արել են և իրենք ևս գլուխ կհանեն այդ խնդրից։ «Կոմպաս» նորությունների պորտալի փոխանցմամբ՝ կառավարությունն արդեն 3 վայր է ընտրել մայրաքաղաքը տեղափոխելու համար: Մասնավորապես, դա Կենտրոնական Կալիմանտանի նահանգի Պալանկարայա քաղաքն Է, Հարավային Կալամանտանի նահանգի Թանահ Բումբու օկրուգը, ինչպես նաև Արևելյան Կալիմանտանի նահանգի Փենաջամի շրջանը: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան ներկա պահինլուրջ խնդիրների հետ է բախվում՝ կապված քաղաքային ենթակառուցվածքի անբավարար զարգացման հետ: Փողոցների խցանումներում ավտոմեքենավարները տարեկան անցկացնում են 22 օր, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Ասիայում: Բացի այդ, Ջակարտան 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում: Ջակարտան ունի հատուկ վարչական օկրուգի կարգավիճակ և երկրի առավել խիտ բնակեցված մեգապոլիսն Է, որը գտնվում է Ճավա կղզու հյուսիսարևմտյան ափին:

Նմանատիպ նյութեր