211652_close_icon
views-count665 դիտում article-date 14:33 29-04-2019

Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը 2019 թ. երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2019 թվականի «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հաղթող է ճանաչվել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն արժանացել է հաղթողի գավաթին և 400.000 ՀՀ դրամ դրամական պարգևի: Թիմի բոլոր անդամներին հանձնվել է մարզահագուստ, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր և շնորհակալագրեր: Մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը և Գյումրու «Թռչունյանց տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ և կրթության կենտրոնը, որոնց նույնպես հանձնվել են գավաթ, մարզահագուստ, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր ու շնորհակալագրեր: 2-րդ տեղը զբաղեցրած թիմն արժանացել է 300.000 ՀՀ դրամ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածը՝ 200.000 ՀՀ դրամ դրամական պարգևի: Նվերներ են ստացել նաև 4-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերի անդամները: Հաղթողներին և մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը և ծանրամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը: Գաբրիել Ղազարյանը ողջունել է մրցման մասնակիցներին, թիմերի մարզիչներին և կարևորել «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի նշանակությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մասսայական մարզական միջոցառումների շարքում: «Գովելի է, որ այս հաստատություններում աշխատող մանկավարժները ուշադրություն են դարձնում նաև սաների ֆիզիկական դաստիարակությանը և առողջ ապրելակերպին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր