211652_close_icon
views-count1431 դիտում article-date 15:08 29-04-2019

Վան Դեյքը ճանաչվեց Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացող

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը ճանաչվել է Անգլիայում մրցաշրջանի լավագույն խաղացող՝ Ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով: Ասոցիացիայի քվեարկությանը Հոլանդիայի հավաքականի 27-ամյա խաղացողը գերազանցեց Ռահիմ Ստերլինգին, Սերխիո Ագուերոյին, Բերնարդու Սիլվային (բոլորն էլ՝ «Ման Սիթի»), Սադյո Մանեին («Լիվերպուլ») և Էդեն Ազարին («Չելսի»): Մրցանակը շնորհվում է 1973/74 մրցաշրջանից սկսած: Նախորդ մրցաշրջանում լավագույնը ճանաչվել էր «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: «Լիվերպուլը» վան Դեյքին 2018թ. հունվարին 75 մլն ֆունտով գնել էր «Սաութհեմփթոնից»: Դա պաշտպանների շրջանում ռեկորդային տրանսֆեր էր: Այս մրցաշրջանում վան Դեյքը ԱՊԼ-ի 36 խաղում դարձել է 3 գոլի, գոլային փոխանցման հեղինակ և արժանացել ընդամենը մեկ դեղն քարտի:

Նմանատիպ նյութեր