1079 դիտում
14:07 29-04-2019
Աննա Հակոբյանն ու Քերոլայն Նաջարյանը քննարկել են ապագա համագործակցության ուղիները
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 28-ին հյուրընկալել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Հանդիպմանը Քերոլայն Նաջարյանը պատմել է այցի արդյունքում Հայաստանում և Արցախում ստացած իր տպավորություններից: «Տասներկու տարի առաջ էի եղել Հայաստանում և Արցախում, և եթե Թավշյա հեղափոխությունը չլիներ, Հայաստան չէի վերադառնա: Այս երկու շաբաթվա ընթացքում զարմանալի փոփոխություններ եմ տեսնում Հայաստանում, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, աչքերում` հույս, նրանք երջանիկ են: Այս հեղափոխությունը նրանց շատ բան սովորեցրեց և տվեց հավատ, որ նրանք կարող են շատ բան փոխել»,- ասաց Քերոլայն Նաջարյանը` ներկայացնելով այն գործունեությունը, որ ինքը և իր ամուսինը կատարել են Հայաստանում:
Աննա Հակոբյանն էլ շեշտել է, որ սփյուռքը շատ մեծ դերակատարություն ունի Հայաստանի զարգացման գործում: «Սփյուռքը միշտ եղել է իր հայրենիքի կողքին, թե´ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, թե´ Արցախյան պատերազմի ժամանակ, թե´ դրան հաջորդած տարիներին և նրա աջակցությունը եղել է մեծ ու անգնահատելի: Ցավոք, միշտ չէ, որ սփյուռքի մեր բարեկամները ստացել են այն վերաբերմունքը, որին արժանի են, ինչը շատ ցավալի է: Այսօր մենք կանգնած ենք պատմական փոփոխությունների շեմին և սփյուռքը հայրենիքին կարող է օգնել ոչ թե հաղթահարել դժվարությունները, այլ աջակցել զարգացնելու հայրենիքը: Սա իրոք բացառիկ պահ է, որը պետք է բաց չթողնենք»,- ասել է Աննա Հակոբյանը:
Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ուղղությունները: Կողմերը քննարկել են հիմնադրամի հետ ապագա համագործակցության ուղիները:
Հանդիպման ավարտին Քերոլայն Նաջարյանը տիկին Հակոբյանին է նվիրել իր հեղինակած «Կանչ հայրենի տնից» և «Avedis’ story» գրքերը:
Նմանատիպ նյութեր
1328 դիտում
16:41 25-12-2018
Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները
1322 դիտում
13:38 20-07-2019
Աննա Հակոբյանն ու Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները
Այս բաժնից
745 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
853 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին