211652_close_icon
views-count860 դիտում article-date 12:25 29-04-2019

ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. Արտակ Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա, յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նեց, որ 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ: Նշված թիվը 1248-ով պակաս է 2018 թվկանի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: «2287 անձից 985-ը կալանավորված են, 1302-ը՝ դատապարտված: Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ, դրանից բխող բոլոր արատավոր երևույթները վերացված են: ՔԿՀ-ներում կա 5350 մահճակալ»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր