211652_close_icon
views-count45302 դիտում article-date 11:16 29-04-2019

Խոշոր ավտովթար-վրաերթ՝ Արարատի մարզում. 41-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 47-ամյա վարորդի կայանված Volkswagen-ին, վերջինի վարորդը վրաերթի է ենթարկվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Սամսոն Ավագյանը իր վարած Mercedes մակնիշի 41 DՍ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում, բախվել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Արտյոմ Մարգարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Volkswagen Vento մակնիշի 31 ՏՏ 558 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մարգարյանը, ով կանգնած է եղել իր ավտոմեքենայի դիմաց, վրաերթի է ենթարկվել իր ավտոմեքենայի բախման հետևանքով և նա ու նրա ուղևորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Մարինե Սարգսյանը և 8-ամյա Սյուզի Մարգարյանը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պստասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մարգարյանն աշխատում է «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի՝ Վայոց Ձորի տեղամասի պետ, վիրավորներից Մ. Սարգսյանն աշխատում է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի վերլուծության բաժնի ավագ մասնագետ, իսկ Ս. Մարգարյանը սովորում է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր