211652_close_icon
views-count11980 դիտում article-date 11:04 29-04-2019

ԱՄՆ -ում և Ռիգայում ցուցադրվեց «Ադապտացիա» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեխասում երեկ, և Ռիգայում երկու օր առաջ ցուցադրվեց «Ադապտացիա» ուսանողական կինոնկարը, որը հայտնի դարձավ իր էքսպերիմենտալ մոնտաժի շնորհիվ: «Ադապտացիա»-ն բազում մրցանակներ է գրանցել արտերկրում: Այն չի դադարում ներկայանալ աշխարհին: Շուտով այն կմասնակցի նաև Թբիլիսիի Միջազգային Վավերագրական Կինոփառատոնին, ինչպես նաև Մոլդովայի «Կլասսֆեստ» փառատոնին: Հեղինակը՝ Մաննեն, նշում է. «Այժմ իմ երկրորդ՝ «Ճայը» ֆիլմով մասնակցում եմ Աթենքի, Սևաստոպոլի, Յարոսլավլի, Ալբանիայի Միջազգային կինոփառատոններին: Արդեն սկսվել է այս ֆիլմի ճանապարհը: Շատ պարտավորեցնող է, որ արդեն իսկ չորս տարբեր միջազգային հարթակներում կներկայանամ այս ֆիլմով: Հույսեր ունեմ, որ այս ֆիլի վրա մեր տանջալից աշխատանքը արդյունքներ կբերի: Հիմա Արարատ Գրիգորյանի հետ աշխատում եմ «Շապիտո» ֆիլմի և տարբեր նախագծերի վրա, որոնց մասին ավելի ուշ կմանրամասնեմ»: ԱՄՆ-ում «Վեբիսոդ» կոչվող փառատոնը, ինչպես նաև Ռիգայի միջազգային կինոփառատոնն արդեն հասցրել է տարածել հանդիսատեսի մեծ հոսքի և դրական բազում ու տարատեսակ կարծիքների մասին: Ստորև՝ ֆիլմի թրեյլերը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր