211652_close_icon
views-count2672 դիտում article-date 23:56 28-04-2019

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» ոչ-ոքի խաղացին հօգուտ «Արսենալի». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Չելսիի» հետ: Խաղի հաշիվը բացեցին դաշտի տերերը՝ 11-րդ րոպեին աչքի ընկավ Խուան Մատան: Առաջին խաղակեսի վերջում լոնդոնցիները օգտվեցին մանկունյանցիների դարպասապահ Դավիդ դե Խեայի կոպիտ սխալից Մարկոս Ալոնսոն հավասարեցրեց հաշիվը: Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» 68 միավորով 4-րդ տեղում է: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 65 միավոր և 6-րդ հորիզոնականում է: «Արսենալը» 66 միավորով 5-րդն է: Հաջորդ երկու տուրերում Սուլշերի թիմը կհանդիպի «Հադերսֆիլդի» և «Քարդիֆի» հետ, իսկ «Չելսիի» մրցակիցները կլինեն «Ուոթֆորդը» և «Լեսթերը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր