211652_close_icon
views-count4970 դիտում article-date 20:21 28-04-2019

Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչում ՊՍԺ-ի պարտվելուց հետո Նեյմարը աչքի է ընկել անվայել արարքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչ ՊՍԺ-«Ռեն» հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ փարիզցիների հարձակվող Նեյմարը աչքի է ընկել անվայել արարքով: «Ստադ դը Ֆրանսում» կայացած խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2: 11 մետրանոց հարվածաշարում բախտը ժպտաց «Ռենին», որը հաղթեց 6:5 հաշվով: Պարգևատրման արարողության ժամանակ Նեյմարը երկրպագուներից մեկի կողքով անցնելիս, տեսնելով, որ վերջինս բջջային հեռախոսով նկարահանում է, կանգնել է նրա դիմաց, փակել տեսախցիկը և պահանջել չնկարահանել: Երկրպագուն տարակուսել է, իսկ բրազիլացին հարվածել է նրա կզակին, որից հետո շարունակել է առաջ շարժվել: Այսպիսի արարքի համար Նեյմարին կարող են երկարատև որակազրկումով պատժել: Նշենք, որ «Ռենի» համար սա պատմական իրադարձություն էր. թիմը 1971 թվականից ի վեր առաջին անգամ է տիտղսո նվաճում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր