211652_close_icon
views-count46386 դիտում article-date 17:25 28-04-2019

Երևանում տեղի ունեցավ «Մենթալ թվաբանության օլիմպիադա»-ն. այն կազմակերպել է IQ կենտրոնը. մասնակիցների թիվը անցնում է 500-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանի «Մերիդիան էքսպո» կենտրոնում մարդաշատ էր երեխաներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված կենտրոնում տեղի է ունենում «Մենթալ թվաբանության օլիմպիադա- 2019»-ը: IQ կենտրոնը, լինելով Հայաստանում Մենթալ Թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը, միացել է MINDSKILLS- 2019 միջազգային մարաթոնին և կազմակերպել է Հայաստանում ամենամեծ՝ Մենթալ թվաբանության օլիմպիադան: Այս աննախադեպ ծրագրի հեղինակ IQ կենտրոնը մրցույթում ներառել է ոչ միայն իր կենտրոնի սաներին, այլ նաև նրանց, ովքեր ուսումնասիրում են մենթալ թվաբանություն: Մրցույթի շրջանակներում երեխաները կփորձեն իրենց ուժերն ու գիտելիքները: IQ կենտրոնի կողմից կազմակերպված Մենթալ թվաբանության այս օլիմպիադան իր ձևաչափով անհամեմատելիորեն տարբերվում է մյուս մրցույթներից: Օլիմպիադային ներկա են բարձրաստիճան հյուրեր և Հայաստանում հայտնի կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև IQ կենտրոնի գործընկերներ: Լավագույն արդյունքներ ունեցող տասնյակ երեխաներ կստանան ցանկալի նվերներ IQ գործընկերների կողմից: Օիմպիադայի ժամանակ նաև Expo ցուցահանդես է տեղի ունենում, որին մասնակցում են մի շարք կազմակերպություններ: Իր մասշտաբներով մեծ օլիմպիադան երեխաների ու նրանց ծնողների մոտ լավ հիշողություններ է թողնելու, քանի որ այստեղ նաև բազմաթիվ երեխաներ առերես ծանոթացան միմյանց հետ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 791+
791+

Նմանատիպ նյութեր