211652_close_icon
views-count2445 դիտում article-date 15:35 28-04-2019

ԱՄՆ Սիեթլ քաղաքում վերամբարձ կռունկը վայր է ընկել. կա 4 զոհ

Ամերիկյան Սիեթլ քաղաքում Google ընկերության նոր կառուցվող շենքի մոտ վերամբարձ կռունկը վայր է ընկել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպի հետևանքով կա 4 զոհ: Վերամբարձ կռունկն ընկել է մոտակայքում գտնվող 6 մեքենաների վրա: Հայտնի է, որ զոհերից 2-ը գտնվել են մեքենայում, մյուս 2-ը եղել են կռունկավարները, տուժել է 3 մարդ, այդ թվում՝ 4 ամսական երեխա: Պարզվում են դեպքի մանրամասները:

Նմանատիպ նյութեր