211652_close_icon

Դմիտրի Նագիևը չի բացառել, որ «Голос. Дети» շոուի սկանդալային արդյունքները կարող են չեղարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count27398 դիտում article-date 22:00 27-04-2019
Ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Նագիևը հայտարարել է, որ «Голос. Дети» երգի մրցույթի մասնակիցներից մեկի օգտին հնարավոր ճնշումների հարցը քննարկման փուլում է: «Առաջին ալիքը» հատուկ հետաքննություն կանցկացնի՝ հնարավոր ճնշումները ի հայտ բերելու ուղղությամբ, իսկ դերասանն ինքը գտնում է, որ հեռուստաընկերությունն ամեն ինչ արել է կանոնակարգի շրջանակներում: Նա չի բացառել, որ եթե հանկարծ պարզվի, մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության հետ կապված կեղծիքներ հայտնաբերվեն, ապա արդյունքները կչեղարկվեն: Նշենք, որ Голос. Дети» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթել է Միկելա Աբրամովան՝ հայտնի երգչուհի Ալսուի դուստրը: 10-ամյա աղջկա օգտին քվեարկել էին հանդիսատեսների ավելի քան 56%-ը, ինչը շատերի մոտ կասկած է հարուցել, որ քվեարկությունը սարքված է եղել: Բացի այդ, ի սկզբանե Միկելայի օգտին հանդես էին եկել ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչները, ինչը նույնպես կարող էր ազդել քվեարկության արդյունքների վրա: Նշենք, որ մրցույթի եզրափակիչ արդյունքները չեղարկելու օգտին է արտահայտվել նաև հեռուստանախագծի մարզիչներից մեկը՝ երգիչ Վալերի Մելաձեն, ում թիմում էր երգում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան՝ Միխայիլ Գրիգորյանը, որը հաղթողի ֆավորիտներից էր համարվում և իր կատարումներով հասցրել էր հիացնել ռուսաստանյան հեռուստադիտողներին: Ստորև կարող եք ունկնդրել հեռուստանախագծում Միկելա Աբրամովայի և Միխայիլ Գրիգորյանի երկուական կատարումները և ինքներդ որոշեք, թե ով էր արժանի հաղթողի կոչմանը: Կարող եք լսել նաև եզրափակիչ փուլ անցած ևս մեկ հայազգի կատարողի՝ Ռոբերտ Բագրատյանի երգը, որը նույնպես հիանալի էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր