211652_close_icon
views-count2611 դիտում article-date 23:06 27-04-2019

Կարեն Անթաշյան. Ու՞ր է ժամանակի ընթացքում կորել հուղարկավորության էս մինիմալզիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կարեն Անթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գնացել էինք Արզական հողամաս նայելու, բայց ճիշտն ասած, ամենաշատը միջնադարյան գերեզմանոցը դուրս եկավ։ Տեսնես ու՞ր է ժամանակի ընթացքում կորել հուղարկավորության էս մինիմալզիմը, ժուժկալությունը։ Ժամանակակից հայկական գերեզմաններն էնքան ահարկու են, որ զուտ այդտեղ չթաղվելու համար մարդ ամեն գնով ուզում է խուսափել մեռնելուց։ Չնայած գերեզմաններն էլ ապրելու տարածքների տրամաբանության կամ անտրամաբանականության շարունակությունն են՝ կառուցված ըստ սեփական բարդույթների ու վախերի և ոչ ըստ հարմարության, որպես պաշտպանվելու կառույց և ոչ ապրելու, ում մտքով ոնց անցնի, ով ինչքան կարող է մեծ, ով ինչքան կարող է պատնեշված մնացածից»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր