211652_close_icon
views-count6592 դիտում article-date 23:40 27-04-2019

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի ունեցած խոշոր պատահարի արդյունքում բախվել են 28 մեքենա. 4 հոգի զոհվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար, որի ընթացքում բախվել են 28 մեքենա. զոհվել է 4 և վնասվածքներ ստացել 6 հոգի: Դեպքը տեղի է ունեցել Դենվեր քաղաքի մոտ: Բախվել են 24 մարդատար և չորս բեռնատար մեքենաներ, որից հետո դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել: Ոստիկանության նախնական վարկածով, տեղի ունեցածի մեղավորը բեռնատարներից մեկի վարորդն է, որին կալանավորել են: Ոստիկանությունը հայտնել է, որ արդեն բավարար տեղեկություններ են հավաքել, որոնք ապացուցում են նրա մեղքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր