211652_close_icon
views-count1860 դիտում article-date 16:57 27-04-2019

Իրավունքի նվաճման և ողնաշարն ուղղելու օր է. Դավիթ Սանասարյանի գրառումը՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն, ում լիազորությունները օրեր առաջ դադարեցվել են, Քաղաքացու օրն իր համար իրավունքի նվաճման օր է համարում: Այս մասին Սանասարյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: «Ինձ համար «Քաղաքացու օր»-ը հպարտության զգացողության ու ողնաշարն ուղղելու օրն է, հուզմունքի ու համոզմունքի օրն է»,- գրել է Սանասարյանը։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝հարգելով անմեղության կանխավարկածը:

Նմանատիպ նյութեր