211652_close_icon
views-count8489 դիտում article-date 09:55 27-04-2019

Արծվաշենը 3 սենյականոց բնակարան չէ. aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.aravot.am/2019/04/26/1038929/?fbclid=IwAR3ZC4-g9wYhNN4-RPCWytzzA6b-J0yps9O9YE6sL44s_FFWQz9H2y-Ww1U]Aravot.am[/url]-ը գրում է. «Արդեն մի քանի տարի է, ինչ նույն բովանդակությամբ և ձևաչափով դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազին, պահանջելով քրեական գործ հարուցել և դրա շրջանակներում պարզել, թե ով, երբ և ինչ պայմաններով է փոխանակել ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը այլ տարածքների հետ: Արծվաշենի ենթադրյալ փոխանակման խնդիրը հանրայնացավ այն ժամանակ, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև նախկին այլ պաշտոնյաներ տարբեր առիթներով սկսեցին բարձրաձայնել այդ գործարքի մանրամասները, իսկ լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել այն: Այդ պահից սկսած, քանի որ առկա էին հիմք և առիթ, առաջացավ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն: Փաստորեն, ես դիմելով ՀՀ Գլխավոր դատախազին, վերջինիս միայն տեղյակ եմ պահում քրեական գործի հարուցման անհրաժեշտության հասունացման մասին: Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ Գլխավոր դատախազությունից պատասխանում են, որ բարձրացված խնդրի կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք և առիթ չկա: Ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահի՝ ՀՀ տարածքների փոխանակման մասին հայտարարությունը հիմք չէ, իսկ լրատվամիջոցների կողմից դրա լուսաբանումն առիթ չէ քրեական գործ հարուցելու համար: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործի հարուցման մերժումը հիմնավորում է ՀՀ Վճռաբեկ դատարանի թվով 2 «նախադեպային» որոշումներով: Փորձեցի պարզել այդ որոշումների նախապատմությունը: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության բերված թիվ ՎԲ-133/07 գործի նյութերի, ոմն Է. Կարապետյանն ունեցել է, սեփականության իրավունքով նաև իրեն պատկանող, 3 սենյականոց բնակարան, որը դատարանի վճռով բաժանված է եղել իր և իր նախկին ամուսնու միջև: Այնուհետև բնակարանը սակարկությամբ վաճառվել է, իսկ Է.Կարապետյանի նախկին ամուսինը դատական կարգով պահանջել է վտարել իրեն: Մի խոսքով, կենցաղային վեճ է, որտեղ կողմերից մեկը գտնում է, որ ինքը «դատարանի և արդարադատության զոհ է» և պահանջում է քրեական գործ հարուցել: Մյուս՝ թիվ ԵԿԴ/0118/11/13 գործով, ոմն Ռուզաննա Նիազյանը հաղորդում ներկայացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայություն, պահանջել է քրեական գործ հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած ամուսնու մահվան փաստով և իրեն վերջինիս իրավահաջորդ ճանաչել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/04/26/1038929/?fbclid=IwAR3ZC4-g9wYhNN4-RPCWytzzA6b-J0yps9O9YE6sL44s_FFWQz9H2y-Ww1U]կայքում[/url]։ Ինչպես ավելի վաղ Կոտայքի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/12/1122139/?fbclid=IwAR2ofpwuLns_bx9O26RHYpwBkk36f30hYds497ikIYDTfC7UdjbnmQOiR_4]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք բոլորը ներկայումս ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Արծվաշեն գյուղի նախկին բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում ու պահանջում էին, որպեսզի կառավարությունը վերջապես 30 տարվա մեջ առաջին անգամ ուշադրություն դարձնի իրենց պահանջներին ու խնդրանքներին. «1992 թվականին Արծվաշենի անկումից հետո 4 կառավարություն է փոխվել և մեր՝ արծվաշենցիներիս արդար պահանջը ոչ ոչ չի կատարել։ Միշտ խաբել են ընտրությունից ընտրություն, որ արծվաշենցիների խնդիրը կքննարկեն, սպառիչ պատասխան կտան, մեզ՝ գյուղը կորցրածների համար գոնե չնչին նյութական օգնություն կտան, սակայն 30 տարի է, մեք ապրում ենք Ճամբարակի տարածքում ու մինչև էսօր մենք նույնիսկ չունենք սեփականաշնորհված հողեր։ Մեր արտոնությունները սահմանափակ են։ 92 թվականին ներքին կարգով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին հրամանով չեն թողել, որ արծվաշենցիները որևէ քաղաքում բնակություն հաստատեն, որպեսզի Ճամբարակի սահմանները չդատարկվեն։ Այսօր արծվաշենցին ունի սահմանին կանգնած մոտ 2 հազար զինվոր ու, ստացվում է, որ մեր զինվորն արժեք չունի պետության համար։ Այսօր, եթե որևէ մի վթար է լինում, կամ բնական աղետ, միլիոններ են տրամադրում, իսկ երբ 700-ից ավելի տնտեսություն ունեցող արծվաշենցուն է հասնում բանը, արդեն պետությունը դառնում է սնանկ ու ոչ մի լումայով չի կարողանում օգնել մեզ։ Այսօր մենք ողջ համայնքով ուզում ենք դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, որպես նախկին խորհրդային միության քաղաքացիներ, որպեսզի մեզ ապաստան տրամադրեն»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին նաև, որ ցանկանում են ողջ արծվաշենցիներով երթով հասնել Երևան և կառավարության դիմաց պահանջել հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, քանի որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանթրոսյանը խոստացել են, որ հանդիպելու են ժողովրդի հետ, սակայն նշված անձինք դարձել են «Նոյի ագռավ». «Ջրհեղեղից հետո ագռավին ուղարկեցին՝ խաբար բերի, գնում ու գնում ա։ Հիմա Պապիկյանն ու Սանոսյանը լրիվ Նոյի ագռավ են դառել։ Չգիտենք՝ ով ա լինելու մեզ համար աղավնին, որ մի լավ լուր բերի։ Արդեն 3 ժամ է, սպասում ենք նրանց, սակայն չեն բարեհաճում։ Հիմա ստիպված արդեն դուրս ենք գալու ու գնանք Երևան ու մեր խնդիրների լուծումը պահանջելու ենք անձամբ Նիկոլ Փաշինյանից»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր