211652_close_icon
views-count2837 դիտում article-date 09:54 27-04-2019

Դատավորները փորձում են խուսանավել․ ում բաժին կընկնի Ռոբերտ Քոչարյանի գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը: Այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը՝ ուղարկելով այն դատարան, կա՛մ վերադարձնի կրկին նախաքննության: Մինչ այդ դատական համակարգում դատավորները փորձում են ամեն կերպ խուսափել այդ քրեական գործը քննելուց, շատերն աղոթում են, որ իրենց չմակագրվի գործը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Դավիթ Գրիգորյանն, օրինակ, հասցրել է բժշկական տեղեկանք ներկայացնել, որ ինքը վատառողջության պատաճառով չի կարող ներկայանալ աշխատանքի: Ենթադրվում է, առաջիկա օրերին շատ այլ դատավորներ ևս կփորձեն նման մեթոդներով խուսանավել: Նշենք, որ մի քանի դատավոր այս ընթացքում փորձել է խուսանավել Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով դատավոր նշանակվելուց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր