211652_close_icon
views-count4697 դիտում article-date 09:37 27-04-2019

Ծառայողական մեքենաների կրճատման «բլեֆը» թաքցվում է․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում շատ է խոսվում բաց ու թափանցիկ կառավարման մասին, մինչդեռ վարչապետի հռչակած սկզբունքներին լավագույնս կազմակերպված դավաճանում են իր իսկ նշանակած նախարարները: Բացի այն, որ լրատվամիջոցների հետ աշխատանքը սկսեցին անհիմն դարձնել գրավոր հարց ու պատասխանի ռիժիմով, հիմա էլ փակ աշխատաոճը տարածվում է նաև նախարարությունների պաշտոնական կայքերի վրա: Ոչ վաղ անցյալում որոշ պաշտոնյաներ ակտիվ PR էին իրականացնում պետական ծառայողական մեքենաների կրճատումների թեմայով, ընդ որում՝ այս փորձն արվեց նաև նախկին իշխանությունների՝ Կարեն Կարապետյանի օրոք: Քննարկման այլ հարց է, թե ինչու էին մինչ այդ նախարարությունների հաշվեկշռին պահվում անպիտան, ժեշտի կտորների վերածված անթիվ-անհամար ավտոմեքենաներ, որոնց համար տասնյակ տարիներ ոչ միայն պահպանման ծախս է դուրս գրվել, այլ նաև բենզինի կտրոններ: Փորձեցինք հետհեղափոխական Հայաստանի ծառայողական մեքենաների քանակն ու ծախսը հաշվել ու ստուգայց անել՝ հենց նախարարությունների հաշվեկշռից ելնելով. պարզվեց՝ նախարարություններն իրենց մոտ փակել են այդ էջը: Նկատենք, առաջինը թափանցիկ լինելը մերժում են ծառայողական մեքենաների կրճատումների ֆոնին ինքնադրսևորված Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ՀՀ Օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնական կայքէջերում բացակայում է ծառայողական մեքենաների քանակի մասին տեղեկատվությունը: Բնապահպանության նախարարությունն էլ է որոշել հետևել կառավարության աշխատակազմի օրինակին: Նշենք, որ մինչ հեղափոխությունը նախարարությունների կայքերում բաց և հրապարակային էր այս տեղեկատվությունը։ Ստացվում է՝ սուպերվարչապետական համակարգը գնալով դառնում է նաև սուպերփակ համակարգ, տեղեկություններ չհրապարակող համակարգ։ Վկան՝ պետական կառավարչական մարմինների պաշտոնական կայքերն ու լրագրողների հետ ընտրողաբար շփումները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր