211652_close_icon
views-count3299 դիտում article-date 09:01 27-04-2019

Նիկոլ Փաշինյանը զայրացել է. ՔՊ համագումարը կանցկացնի ոչ թե մայիսին, այլ հունիսին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի նիստը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով: Ըստ մեր աղբյուրի փոխանցման, համագումարն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել մայիսին: Սակայն Նիկոլ Փաշինյանը զայրացել է և նշել, որ համագումարի նախապատրաստական աշխատանքներում գրեթե ոչինչ արված չէ, և իրենք մայիսին պարզապես չեն հասցնի այն անցկացնել: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանցկացվի հունիսին: Ի դեպ, դեռ օրեր առաջ նշել էինք, որ ՔՊԿ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է, թեպետ ՔՊ-ականները պնդում են, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր