211652_close_icon
views-count1541 դիտում article-date 20:12 26-04-2019

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել բարեգործ Ջանիկ Մանիսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին: Նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ջանիկ Մանիսյանին Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա մարդասիրական առաքելությունը: Հանդիպմանը մասնակցել են են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր